Խոշորացված Այրում համայնքը ներառում է համանուն քաղաքը եւ Դեբեդի հովտի 7 գյուղեր: Սեպտեմբերի 18-ին կայացած Այրում համայնքի ղեկավարի ընտրություններում Պտղավանի գյուղապետ, ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրված, ՀՀԿ անդամ, Արայիկ Պարանյանը ստացել է 1531, Բագրատաշենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արկադի Մակյանը՝1145, անկուսակցական փաստաբան Դավիթ Փարսադանյանը՝ 1471, անկուսակցական Արարատ Պետրոսյանը՝ 661 ձայն: Դավիթ Փարսադանյանի ձեռքին արձանագրություն կար այն մասին , որ Պտղավանում տեղակայված ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ստորագրել են անձի անձնագրային տվյալների գրառման կողքին, ում հուղարկավորությունն ընտրությունների նախօրեին էր կայացել:
Դ. Փարսադանյանը հայտնեց, որ դիմելու է Նոյեմբերյանում տեղակայված թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով,որպեսզի ծանոթանա Պտղավան եւ Դեղձավան գյուղերում ընտրությունների մասնակիցների ցուցակներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև