«Գազի գնի հետ կապված մենք չգիտենք ինչ է անելու, ինչ կարող է նա անել, մանավանդ, որ Իրանից էկող գազի խողովակի չափսն ու տրամաչափն անգամ ՌԴ-ն է որոշում: Ես չգիտեմ՝ ինչ նպատակով է եկել վարչապետ, սա իր համար կարճաժամկե՞տ պաշտոն է, թե՞ երկարաժամկետ: Այն, ինչ ասաց վարչապետը, սովորաբար ֆասադային է, ոչ ոք չգիտի իրական տարողությունը, այդ խոսքերը բոլորն էլ ասում են»,- այսօր «Հայելի» ակումբում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցրեց, որ խոսքը արմատական փոփոխությունների մասին է: «Կարեն Կարապետյանը դրական էմոցիաներ է առաջացնում: Ասում են՝ ՀՀԿ-ական չի: Ավելի լավ, որ ՀՀԿ-ական չի, չի շփվել այն համակարգի հետ, որին լավի հետ քննադատում են նաեւ»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ ինչի՞կեղտոտ կուսակցությո՞ւն է ՀՀԿ-ն, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Պրովոկացիոն բաներ մի ասեք: Մենք ունենք պրոբլեմներ: Պատմության հատվածում նայենք՝ բավականին ձեռքբերումներ ունենք: Կարեն Կարապետյանը մեր երկրի ե՛ւ դրականի, ե՛ւ բացասականի եղածի հետ քիչ է կապված: Բայց ինչքան եղել է՝ դրական իմիջ է թողել»:
Մեր հարցին՝ հիմա վարչապետը կարճաժամկետ պաշտոնավարման համա՞ր է եկել՝ զուտ ընտրություններին փոփոխությունների իմիտացիա ստեղծելու համար, թե՞ երկարաժամկետ ծրագիր ունի, ինչի՞ պիտի բարձր աշխատավարձը թողներ՝ գար, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն ընտրել է, նա եկել է աշխատելու համար: Մարդիկ տուն-տեղ են թողնում, գնում են սահման: Իրեն կհարցնեք՝ կասի ինչի համար է եկել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ