«Մշակութային երկխոսություն» լուսանկարչական նախագծի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի 17-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև ս. թ. սեպտեմբերի 26-ը:
«Մշակութային երկխոսություն» նախագիծն անցկացվում է 6-րդ անգամ. նախագծում ներգրավված են 17 երկրի արվեստագետներ՝ անվանի գեղանկարիչներ, գրողներ, քանդակագործներ, երաժիշտներ, գիտնականներ, ճարտարապետներ: Նախագիծը երախտիքի և հարգանքի տուրք է այն արվեստագետներին, ովքեր իրենց ստեղծագործական գործունեությամբ արժանի են հանրության ճանաչմանն ու մեծարմանը: Այն համահունչ է ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդասիրական գաղափարներին և նպաստում է միջմշակութային երկխոսության խթանմանն ու քաղաքակրթությունների մերձեցմանը:
Նկարիչ, գրաֆիկ-դիզայներ, լուսանկարիչ Տաթև Մնացականյանն ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժինը: Մասնակցել է տարբեր միջազգային փառատոների և ցուցահանդեսների՝ եվրոպական և արևելյան երկրներում, ներկայացրել է Հայաստանը միջազգային բիենալեներում և տրիենալեներում՝ արժանանալով մրցանակների և մեդալների:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին
Կարդացեք նաև