Պեկինի գրաֆիկական հաղորդակցության ինստիտուտի ուսանողուհի Չենչեն Վանգը իր ուսումը կշարունակի ՀՀ-ում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում:
Չենչենը Չինաստանի Հայկական համայնքի և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից հայտարարված կրթաթոշակային մրցույթի հաղթողն է: «Սա նաև երախտագիտության քայլ է Չինաստանին, որն անցած դարերի ընթացքում առատաձեռնորեն ու մեծահոգաբար է հյուրընկալել հայերին»,- իր խոսքում նշել է Չինաստանի Հայկական համայնքի խորհրդական Հենրի Արսլանյանը:
Իր սպասումների մասին խոսելիս Չենչենը նշել է, որ ակնկալում է նոր բացահայտումներ ու հնարավորություններ, հետաքրքիր կրթական միջավայր: Նա որոշել է շարունակել հայերենի դասերը, ինչպես նաև ուսումնասիրել հայ ժողովրդի մշակույթն ու ավանդույթները: «Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ զբաղվել հայկական գորգագործությամբ, ինչպես նաև ուզում եմ տեսնել Արարատ լեռը»,-հավելել է Չենչենը:
Կարդացեք նաև
Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանն իր խոսքում կարևորել է երկու ազգերի միջև ուսումնական ծրագրերի շնորհիվ հարաբերությունների զարգացումը:
Չինաստանի Հայկական համայնք