Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում երեկ կայացած համայնքապետի ընտրություններում նախնական տվյալներիով հաղթել է անկուսակցական, այդ գյուղի նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը: Էրեբունու ՊՊԾ գունդը զավթած «Սասա ծռեր» խմբի անդամ, ներկայումս անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», ընտրողների ձայների քանակով երրորդն էր՝ զիջելով ոչ միայն նախկին, այլեւ գործող գյուղապետին՝ ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանին, որը չվերընտրվեց: