Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի հորեղբոր որդին Խարբերդում պարտվեց Նաիրա Զոհրաբյանին

Սեպտեմբեր 19,2016 09:23

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցած արդյունքները՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց. «ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում, որտեղ որ ԲՀԿ-ն առաջադրել էր թեկնածուներ, կամ մենք սատարել ենք անկուսակցականների, բացառությամբ Աշտարակի՝ մեր թեկնածուները հաղթել են: Չնայած, մասնավորապես, Մասիսի եւ Արտաշատի շրջանների գյուղերում ՀՀԿ ներկայացուցիչները կատաղի պայքար են մղել մեր թեկնածուների դեմ: Ավելին՝ անգամ անպարկեշտ քայլի են դիմել՝ Խարբերդում ԲՀԿ-ական թեկնածուի դիմաց առաջադրելով Նաիրա Զոհրաբյանի հորեղբոր որդուն, եւ այդ երիտասարդին Մասիսի ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել էր, որ ինքն անձամբ է ապահովելու իր հաղթանակը: Արդյունքում՝ Խարբերդում եւս ԲՀԿ թեկնածուն հաղթեց:

Ինչ վերաբերում է Աշտարակին, ապա մեզ համար ի սկզբանե պարզ էր, որ թեկնածուն, որին առաջադրել էր Աշտարակի ԲՀԿ կառույցը մեր գործընկեր Լյովա Խաչատրյանի նախաձեռնությամբ, հաղթելու առանձնակի մեծ շանսեր չուներ: Բայց մենք սատարեցինք երիտասարդ թեկնածուին, քանի որ խնդիր ունեինք խորհրդարանական ընտրություններից առաջ Աշտարակում վերակազմավորել ԲՀԿ տարածքային կառույցը եւ ակտիվացնել կառույցի աշխատանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նանե says:

    Խարբերդում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը ապացույցն է առ այն, որ մրկացիների կողմից նույնիսկ ընտրակաշառքի և խարդախության բոլոր հնարավոր եղանակների օգտագործումը, չի կարող ապահովել հաղթանակ, եթե «կուսակցության ներկայացուցիչը» լեգիտիմ չէ, իսկ նրա հովանավորչությունը կուսակցության, ավելի ճիշտ մեկ անձի, կողմից հիմնված է ոչ թե գաղափարի, այլ զուտ նեղ անձանական հետաքրքրությունների ու շահի վրա:

  2. Arina says:

    Arina Nahapetyan Nahapetyan
    Հանրապետականները ինչպես միշտ ուզում էին կոպիտ ասած <>…ՈՒղղակի այս անգամ ձախողվեց,ավելի ճիշտ ՀՀԿ-ն քցեց իր թեկնածուին… Քցողն էլ ՀՀԿ-ական Մ.Մուրադյանն էր,ով իր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին խոստացել էր հաղթանակ,նրանից պահանջելով գումար ու տրված գումարով սեփական կարիգները հոգալով <> թեկնածուին;Ահա պարտության պատճառը,թիմից տուժածը, և ով պիտի վերադարձնի գումարը….????

  3. Manuk Khurshudyan says:

    Մի խոսքով , Մասիսի ՀՀԿ-ական թեկնածուն երիտասարդին: Կուտ են տվել, թե բա հետդ եմ, դուխով : Պատկերացնում եմ այդ պարտված երիտասարդի հոգեվիճակը, ով չէր էլ կասկածում իր պարտության մեջ: Բայց դե մեկ բան միանշանակ է ՝ հաղթում է ուժեղագույնը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930