ՀՀ նախագահի հրամանագիրը Գագիկ Ծառուկյանին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով: