Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն պարզաբանում է. «Հիմնազուրկ եւ իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք է»

Սեպտեմբեր 18,2016 21:49

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ահազանգը` կապված 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ  «որդեգրած դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ»-ի հետ, հիմնազուրկ և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք է ԿԸՀ հասցեին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ԿԸՀ է այցելել քաղաքացի, որը տեղեկացրել է, որ ցանկանում  է ներկայացնել դիմումներ` 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված: Նրան պարզաբանվել է, որ դիմումները կարող է գցել հատուկ այդ նպատակով հանձնաժողովի վարչական շենքի առաջին հարկում տեղադրված արկղում, որից հետո քաղաքացին հեռացել է: Քիչ անց նա նորից այցելել է հանձնաժողով և նշված արկղ գցել իր դիմումները:

Դիմումներն արդեն իսկ մուտքագրվել են հանձնաժողովում: Դրանք իրենցից ներկայացնում են տարբեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ուղղված 28 դիմումներ և առանձին փաթեթով թվով 92 լիազորագրեր: Ի դեպ, նշված դիմումներում նշված են այն փաստերը, որոնք նույնությամբ կրկնում են քվեարկության օրվա ընթացքում transparency.am  կայքում զետեղված նյութերը:

Ի դեպ, հարկ է նկատել նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը, իսկ նույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝  տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները կարող են բողոքարկվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այս մասին պարզաբանվել է նաև դիմումները հանձնաժողովին հանձնելու նպատակով ներկայացած քաղաքացուն:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930