Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալներն ուղարկել է գլխավոր դատախազություն

Սեպտեմբեր 18,2016 20:03

Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերում բախումների, կրկնաքվեարկությունների և այլ խախտումների դեպքեր:

Մասնավորապես՝ Աշտարակի 14/5, Արմավիրի 20/1, Տեղ գյուղի 37/5, Ապարանի 14/3 և մի քանի այլ ընտրատեղամասերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասից քվեարկության պարագաների դուրս բերման և խախտման մասին հրապարակումներ:

Բացի այդ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Արմավիրի մարզի Փարաքար և Արարատի մարզի Դեղձուտ գյուղական համայնքներում, ինչպես նաև Աշտարակ քաղաքի 14/5 տեղամասում արձանագրվել են նաև ընտրական կաշառքի մասին տվյալներ:

Նշված տվյալները՝ համապատասխան հրապարակումների հետ միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել են Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում այսօր ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու, ընտրատեղամասերում բախումների, կրկնաքվեարկությունների և այլ խախտումների դեպքեր:

Մասնավորապես՝ Աշտարակի 14/5, Արմավիրի 20/1, Տեղ գյուղի 37/5, Ապարանի 14/3 և մի քանի այլ ընտրատեղամասերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտման, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասից քվեարկության պարագաների դուրս բերման և խախտման մասին հրապարակումներ:

Բացի այդ, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, Արմավիրի մարզի Փարաքար և Արարատի մարզի Դեղձուտ գյուղական համայնքներում, ինչպես նաև Աշտարակ քաղաքի 14/5 տեղամասում արձանագրվել են նաև ընտրական կաշառքի մասին տվյալներ:

Նշված տվյալները՝ համապատասխան հրապարակումների հետ միասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալները նույնպես սահմանված կարգով ամփոփվելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին::
Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված խախտումների վերաբերյալ տվյալները նույնպես սահմանված կարգով ամփոփվելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար
Զոհրապ Եգանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930