Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է փոքրիկ տեսանյութ, որտեղ գրանցված են Ծաղկահովիտ համայնքում 14.1 տեղամասում հրմշտոցն ու բղավոցները:
Տեսանյությում երեւում է, թե ինչպես է մի քաղաքացին պահանջում` կանգնեցնել ընտրությունները, նաեւ դժգոհություն է հնչում, որ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլի) կինը` վստահված անձ Անուշ Խանդոյանը կրում է ամուսնու նկարով շապիկ: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ նախատում է, թե օրինական երկիր են ուզում ունենալ, մինչդեռ քարոզչություն են անում ընտրությունների օրը:
Անուշ Խանդոյանն ասում է, որ շապիկը քարոզչության նպատակով չի հագել: Նա 1in.am-ին հայտնել է, թե բոլորն էլ գիտակցում են, որ ինքն Արայիկ Խանդոյանի կինն է, եւ եթե վախենում են շապիկից, թող վախենան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև