Այսօր՝ սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ: Տավուշի մարզի ընտրական տարբեր տեղամասերից ընտրողների հեռախոսազանգեր ենք ստացել, նրանք մտահոգություն են հայտնում, որ անվավեր քվեաթերթիկների թիվը մեծ է լինելու:
Բազմաթիվ համայնքներում միաժամանակ կայանում են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, ընտրողներին տրվում են երկու ծրարներ: Դեղին ծրարի մեջ բաց դեղնավուն քվեաթերթիկ է, դրանց վրա համայնքի ղեկավարի թեկնածուների անուն-ազգանուններն են:
Իսկ սպիտակ գույնի ծրարներում տեղադրված սպիտակ քվեաթերթիկների վրա ավագանու թեկնածուների անուն-ազգանուներն են: Տարեց, տեսողության խնդիր ունեցող ընտրողները քվեարկելուց հետո բաց դեղնավուն քվեարթիկները սխալմամբ տեղավորում են սպիտակ ծրարներում, ինչի պատճառով դրանք ձայները հաշվելու ժամանակ անվավեր են համարվելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև