Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած բժիշկներին

Սեպտեմբեր 18,2016 14:17

Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբին` ուղեկցությամբ դոկտ. Ժան Պիեռ Բերբերյանի:
Վերջինս Նորին Սրբությանը ներկայացրեց բժիշկների այցի նպատակները և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Ողջունելով ֆրանսիացի բարեկամ ժողովրդի զավակների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը նրանց ցանկացավ հաճելի և անմոռանալի օրեր հյուրընկալ Հայաստան աշխարհում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Ս. Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` մասնավորապես ընդգծելով, որ քրիստոնեության ընդունումով ուղեգծվեց հայ ժողովրդի պատմական ընթացքը: Նորին Սրբությունն ընդգծեց Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարությունը ժողովրդի ազգային ինքության և գոյության պահպանության գործում, ինչպես նաև անդրադարձ կատարեց Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին և ներկայիս հովվական ծառայությանը:

katpxikos1

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, խոսելով ՀՀ անկախության տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունների մասին, գոհունակությամբ շեշտեց ջերմությամբ և բարեկամությամբ հատկանշված սերտ կապերը և գործակցությունը Ֆրանսիայի հետ: Գարեգին Բ Կաթողիկոսն աղոթեց, որ երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունները միշտ մնան այդքան ջերմ և բարեկամական:
Նորին Սրբությունը, ի դեմս պատկառելի խմբի, շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման գործում գործադրվող ջանքերի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանեց բժիշկների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Ցեղասպանության ու խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցուն պատճառված ավերների վերականգնմանը, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու և այլ Քրիստոնեական Եկեղեցիների ու կրոնների հետ Հայոց Եկեղեցու հարաբերություններին, աճող սերնդի քրիստոնեական դաստիարակությանը:
Վերջում Վեհափառ Հայրապետն արդյունավոր ծառայություն մաղթեց բժիշկներին` Աստծու զորակցությամբ շարունակ նպաստելու մարդկանց առողջ կյանքին:

Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930