Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում համայնքապետի` իր թեկնածություն է առաջադրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլը): Մյուս թեկնածուն Երվանդ Խաչատրյանն է:
Նա Հակոբյան Ֆեյսբուքյան օգտատերը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում, իր էջում առցանց հեռարձակմամբ ցուցադրում է այն ամենը, ինչ կատարվում է Ծաղկահովիտի N 14/1 ընտրական տեղամասում:
Ժամը 13:35 դրությամբ կրքերը հանդարտ են, չկա որեւէ լարվածություն:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը նույնպես հայտնեց, որ իր տեղեկություններով Ծաղկահովիտում ամեն ինչ խաղաղ է ընթանում եւ արտառոց դեպքեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը ներկայումս գտնվում է անազատության մեջ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը: Արայիկ Խանդոյանը հնարավորություն չի ունեցել մասնակցել քարոզարշավին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ