ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին` ծննդյան 70-ամյակի առթիվ:
Ուղերձում նշվում է.
«Մի քանի տասնամյակ է Դուք Ձեր ճակատագիրը կապել եք արվեստի եւ մասնավորապես թատրոնի հետ` կայանալով որպես հաջողակ դերասան եւ տաղանդավոր ռեժիսոր: Ձեր բեմադրած բազմաթիվ ներկայացումներ թատրոնի երկրպագուներին պարգեւել են անկրկնելի տպավորություններ` արժանանալով թատերական հասարակայնության բարձր գնահատականին եւ հանդիսատեսի սիրուն:
Երկար տարիներ Դուք ղեկավարում եք Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որն աչքի է ընկնում անկրկնելի մթնոլորտով, որի խաղացանկն ու դերասանների վարպետությունը սիրում եւ գնահատում են ոչ միայն Հայաստանում»:
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական ոգեշնչում եւ ամենայն բարիք:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն