Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է խախտման հերթական դեպքը:
Ըստ աղբյուրի, Աշտարակի 14/10 ընտրատեղամասում ընտրողները գալիս են քվեարկելու թերթիկներով, ուր գրված են ընտրողների հերթական համարները և ավագանու թեկնածու Տաշչյան Մուշեղ Սայաթ-Նովայի հերթական համարը, ինչը, ըստ ամենայնի, նախապես ուղորդման ցուցիչ է, իսկ հիշյալ թղթիկները` քվեարկության նկատմամբ հսկողության միջոց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Կարդացեք նաև