Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ` Արարատի մարզի Դեղձուտ գյուղում

Սեպտեմբեր 18,2016 12:04

Արարատի մարզի Դեղձուտ գյուղում  սեպտեմբերի 18-ին մրցակիցներ են դարձել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յուրիկ Մուրադյանը (լուսանկարում) եւ  անկուսակցական Հովիկ Նազարպուրը: Ընդ որում գյուղապետը հավակնում է երրորդ անգամ ընտրվել:

Ինչպես Aravot.am-ին ահազանգեցին Դեղձուտից, իրավիճակը լարված է:

«Գյուղապետարանի դրոշից արդեն կարելի է եզրակացություն կազմել գյուղի վիճակի մասին`երեք տարվա դրոշ է վառված, ճղճղված: Այդ մարդը`Յուր ազգային արժեքների հանդեպ որեւէ հարգանք չունի, փողով ՀՀԿ-ի լծակներով փորձում է վերընտրվի, բայց ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է, թեկնածուն երիտասարդ թեկնածու է, ընդամենը 28 տարեկան: Գյուղի երիտասարդությունը շատ է ցանկանում, որ  սերնդափոխություն լինի եւ ճանապարհ տրվի անկախության սերնդին»,-հայտնեցին Դեղձուտից:

Aravot.am-ին նաեւ տեղեկացրին, որ ըստ իրենց տեղեկությունների, 5000 դրամ  ընտրակաշառք է բաժանվում, իսկ գործող գյուղապետը փորձում է հոգեբանական ճնշումներ բանեցնել, տեսախցիկով մոտենում է քվեատուփին ու սպառնում, թե ի վերջո կիմանա` ով ինչպես է ընտրել:

Aravot.am-ը կապվեց  Արարատի մարզպետարանի լրատվության պատասխանատու  Գոհար Խաչատրյանի հետ`մեկնաբանություն ստանալու գործող գյուղապետի ու համայնքի վերաբերյալ մեզ հայտված տեղեկությունների մասին:  Գոհար Խաչատրյանը փոխանցեց, որ մարզպետարան նման տեղեկատվություն չի հասել, որեւէ մեկը որեւէ ահազանգ չի հնչեցրել:

Պատրաստ ենք հրապարակել նաեւ ՀՀԿ անդամ Յուրիկ Մուրադյանի տեսակետը,որի հետ հնարավոր չեղավ կապվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930