«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» արդեն հրապարակել է ընտրությունների ընթացքում գրանցված որոշ խախտումները եւ այդ առումով ամենաակտիվ ընտրատեղամասերը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որ Արագածոտ, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում, արդեն իսկ 09.30-ի դրությամբ հաղորդել է 16 խախտման մասին` չորս ընտրատեղամասերում։
Մասնավորապես Դիտորդի / ԶԼՄ ներկայացուցչի,վստահված անձի իրավունքների խախտում/աշխատանքների խոչընդոտում, տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտում, քարոզչական նյութերի առկայություն տեղամասում, քվեարկության գաղտնիության խախտում, դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի քվեարկության կարգի խախտման կամ դրա վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏՀ նախագահի կողմից եւ անգամ քվեատուփի լցնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև