Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են (ՏԻՄ):
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ մարզերի 16` Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար համայնքներում: 112 դիտորդներ գտնվելու են 57 տեղամասերում:
Ընտրության ընթացքին հետևելու համար կարող եք այցելել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայք՝ https://transparency.am/elections/2016-09-18/map/ կամ հետևել ֆեյսբուքյան էջին: Սոցիալական ցանցերում ընտրությունների մասին տեղեկատվություն տարածելու համար օգտագործվելու է հետևյալ հեշթեգերը՝ #armlocalvote #CitizenObserver:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն