Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Mercedes E 320» մակնիշի 35VD555 (վարորդ՝ Մ. Խ. ծնվ. 1980թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել առվակի մեջ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Խ.-ին տեղափոխել են Մեղրու ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Բ.-ին ծնվ.1980թ և պատգարակով տեղափոխել Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանկազրկել են ավտոմեքենան:
ՀՀ ԱԻՆ