AP գործակալությունը տեղեկացնում է, որ Բրազիլիայի ոստիկանությունը հուլիս ամսին (օլիմպիական խաղերի օրերին) ձերբակալել է 12 անձի, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի մեջ:
Նրանք իրենց հայտարարել են ԻՊ ահաբեկչական կազմակերպության համակիրներ եւ ցանկացել են Ռիոյում ահաբեկչության նպատակով զենք ձեռք բերել: Գործակալությանը, սակայն, չի հաջողվել կապ հաստատել փաստաբանների հետ, հետեւաբար, կասկածյալների՝ մեղադրանքն ընդունելու մասին տեղեկություն չկա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ indianexpress.com-ի
Կարդացեք նաև