Aravot.am-ը տեղեկացրել էր, որ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւս հինգ առաջատար շախմատիստների հետ մասնակցելու է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը Մոսկվայում կայանալիք աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարին եւ որ մյուս չորս մասնակիցների անունները հայտնի են դառնալու մոտ ժամանակներս:
Rsport.ru-ն հրապարակել է օրերս հրապարակել է տասը մասնակիցների ամբողջական կազմը: Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Կրամնիկին, Պյոտր Սվիդլերին, Վիշվանաթան Անանդին, Բորիս Գելֆանդին եւ Անիշ Գիրիին միացել են Եվգենի Տոմաշեւսկին, Յան Նեպոմնյաշչին, Լի Չաոն եւ Շախրիյար Մամեդյարովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armenianow.com-ի
Կարդացեք նաև
Այս մրցաշարում Լևոնը պարտավոր է կայուն խաղ ցուցադրել ու արդյունքում իր վարկանիշով դուրս գալ երկրորդ տեղը 2815 միավորով: Ցանկանանք նրան հաջողություններ, քանի որ նա միջազգային դաշտում ցույց է տալիս մեր ազգի հզորությունը: