Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Յաշա Մինասյանն ու Վարազդատ Լալայանը՝ արծաթե մեդալակիրներ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 17,2016 21:34

Լեհաստանում ավարտված ծանրամարտի մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանիներն ու աղջիկները հաջող հանդես եկան՝ ընդհանուր առմամբ վաստակելով 22 մեդալ. 10` ոսկե, 5՝ արծաթե, 7՝ բրոնզե:

Նովի Տոմիշ քաղաքում վերջին երկու օրերին մրցահարթակ բարձրացած մեր երեք ծանրորդներն էլ, որոնք հանդես էին գալիս բարձր քաշային կարգերում, բարձրացան պատվո պատվանդան: Նախ կրտսեր տարիքային խմբում երկամարտի 246 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեց 94 կգ քաշային Յաշա Մինասյանը, որը մեկական արծաթի ու բրոնզի արժանացավ նաեւ պոկում եւ հրում վարժությունում: Իսկ այսօր պայքարի մեջ ներգրավվել էին 17 տարեկանների խմբում գերծանր քաշայիններ Արփինե Դալալյանն ու Վարազդատ Լալայանը:

varazdat-lalayan

Արփինե Դալալյանը, թեեւ պոկում վարժությունում 89 կգ-ով ընթանում էր չորրորդ հորիզոնականում, սակայն հրումում նրա ցույց տված 124 կիլոգրամը նրան ոչ միայն այդ վարժության, այլեւ երկամարտում (213 կգ) Եվրոպայի չեմպիոնի կոչումը բերեց:

Չեմպիոնական տիտղոսին շատ մոտ էր նաեւ Վարազդատ Լալայանը: Առաջին վարժությունից հետո նա 155 կգ արդյունքով առաջատարն էր (փոքր ոսկի): Երկրորդում անչափ համառ պայքար էր ծավալվել Լեհաստանի ներկայացուցչի միջեւ, որում մեր ծանրորդը կրկին առջեւում էր: Սակայն միայն վերջին մոտեցման ժամանակ Վարազդատի սայթաքումը չեմպիոն դարձրեց լեհ ծանրորդին, իսկ Վարազդատ Լալայանը արցունքն աչքերին արժանացավ հրում վարժության (180) և երկամարտում (335) արծաթե մեդալի:

yasha-minasyan

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930