Լրահոս
Օրվա լրահոսը

50 հայ միգրանտի ճակատագիր` Վիգեն Մնոյանի եւ Գերման Ավագյանի աչքերով. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2016 17:33

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր` սեպտեմբերի 17-ին, բացվեց «Միգրացիայի ուղիները» ցուցահանդեսը, որը ներկայացնում է 50 մարդու ճակատագիր: Լուսանկարներին կից տրված է տեղեկություն` սիրիահայերի, հայրենադարձների կյանքից: Հալեպում ծնված Հրաչ Մելքոնյանն, օրինակ, որպես կամավոր կռվել է Սիրիայի կառավարական բանակի կազմում, ապա եկել Հայաստան: Նա բնակվում է փախստականների հանրակացարանում եւ աշխատում Երեւանի կենդանաբանական այգում` որպես անվտանգության աշխատակից: Մեկ այլ դեպքում էլ լուսանկարների հերոսները որոշ ժամանակ աշխատել են Ռուսաստանում, բայց վերադարձել հայրենի գյուղ:

cucahandes1

Նմանօրինակ պատմությունների հերոսներին հավերժացրել են լուսանկարիչներ Վիգեն Մնոյանը եւ Գերման Ավագյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նկատեց, որ շատ քիչ հայերի է հաջողվել խուսափել աշխատանքային միգրանտի կարգավիճակից. «Ես էլ եմ միգրանտ եղել…ԱՄՆ-ում եմ ապրել ու աշխատել` ոչ իմ մասնագիտությամբ, հետո որոշել, որ ավելի լավ է հայրենիքում սիրելի գործով զբաղվել»:

Վիգեն Մնոյանն էլ նշեց, որ ինքը եւս ժամանակին աշխատել է արտերկրում` Մոսկվայում: Իսկ թե ինչու է վերադարձել, ասաց. «Որովհետեւ կա հայրենիք, ծնողներ, ընկերներ, տուն…»:

cucahandes2

Հավելենք, որ ցուցահանդեսը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի նախաձեռնությունն է` «Աջակցություն Հայաստանին` միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» ծրագրի շրջանակում:

cucahandes3 cucahandes4 cucahandes5 cucahandes7 cucahandes8 cucahandes9 cucahandes10 cucahandes11 cucahandes12

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930