Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալ Մանվելի տղերքը  20 հոգու հետ հարձակվել են ամուսնուս ու Ստեփանի վրա»․ պատմում է Արթուր Թումանյանի կինը

Սեպտեմբեր 17,2016 16:55

Երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կինն Aravot.am֊ին ասաց, որ ամուսնու առողջական վիճակն այնքան էլ չէ․«Ոչ լավ է, ոչ վատ, բայց տուն է ուզում գնա։ Տեսնենք բժիշկները եթե թույլ տան՝ կգնանք տուն»։

Արթուր Թումանյանի կնոջ՝ Գոհար Գալստյանի պատմելով՝ ամուսինն ու  Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդին՝ Ստեփան Աբգարյանը մեքենայով դուրս էին եկել փնտրելու ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանին եւ Արթուր Թումանյանի նախընտրական շտաբի անդամ Լիդային, քամի որ, ըստ տիկին Գոհարի, իրենք տեղեկացված էին, որ նրանց առեւանգել էին։  ՏԻկին Գոհարի պատմելով՝ Լիդային գիշերը ժամը մեկի կողմերն արդեն բաց էին թողել, սակայն Կիրակոս Բաժակյանը մինչ այժմ չի հայտնաբերվել։

Մեր այն դիտարկմանը, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ իրենց վրա են հարձակվել Թումանյանն ու Աբգարյանը եւ կրակել,

Գոհար Գալստյանն ասաց․«Դա իրականությանը չի համապատասխանում։ Նրանք յոթ մեքենայով դուրս են եկել Արթուրենց մեկ մեքենայի դիմաց։ Հավանաբար հետապնդել են։ Հետո Կարենն ու իր փոքր եղբայրը՝ Արմանը վազելով մոտեցել են Արթուրենց մեքենային ու այդ յոթ մեքենաններից մարդիկ են դուրս եկել ու սկսել են ծեծել Արթուրենց։ Եթե Արթուրենք են հարձակվել, բա մի հատ թող տեսնեն մերոնց մեքենանն էլ, նրանց մեքենաններն էլ։ Մեր մեքենան ջարդուփշուր է եղել, իսկ նրանց մեքենաների վրա մի հատ խազ էլ չկա»:

Գոհար Գալստյանի պատմելով՝ Կարեն Գրիգորյանի թիմակիցները  հսկում են Արթուր Թումանյանի շտաբը, որի դիմաց տեսախցիկ են տեղադրել, Նիվա մակնիշի մեքենա է մշտապես կանգնած ու հետեւում է շտաբի անցուդարձին․«Հետեւում են աշխատողներին, մտնող֊դուրս եկողներին մոտենում են գումար են առաջարկում։ Ու թող սուտ լուրեր չտարածեն ու իրենց անմեղ չձեւացնեն։  Գեներալ Մանվելի տղերքը՝ Կարենն ու Արմանը ու նրա հետի մարդիկ, որ ընկել են Արթուրենց հետեւից, Արթուրն ու Ստեփանը փորձել են փախչել, բայց տեղ չի եղել, տուպիկ է  եղել, ու դրանք քսան հոգով հարձակվել են երկու հոգու վրա ու ծեծել։ Ամբողջ Էջմիածինը , ու ամբողջ ազգը գիտի ովքեր են գեներալ Մանվելենք։ Ուզում են վախեցնել մարդկանց, չի ստացվի»։

Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա Գոհար Գալստյանը վստահեցրեց, որ դա եղել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ատրճանակը, կամ նրա թիմակիցներից մեկինը, եւ որ ոչ Արթուրը, ոչ էլ Ստեփանը չեն կրակել, իրենց մոտ զենք չի եղել․«Դե պարզ է, իրենք պիտի գցեն մերոնց վրա, հո չեն ասելու, որ իրենք են կրակել, ուրիշ ինչ պիտի ասեին։ Կրակոցը օդ է եղել, բայց Արթուրենք չեն տեսել, թե կրակողն ով է եղել։ Դե ինչպես պիտի տեսնեին, մի խումբ մարդկանցով հարձակվել էին ու բռունցքներով հարվածում»։

Հիշեցնենք, որ վաղը Էջմիածին քաղաքում ՏԻմ ընտրություններ են․ բնակիչները պետք է քաղաքապետի ընտրություն կատարեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այ սա է մանվելն ու իր ընտանիքը; ահա այն մարդ կոչեցյալներն ում վրա հենվում է այս իշխանությունը; էլ ինչպես կարող ենք սպասել նրանցից որեվէ բարեփոխում կամ անգամ դրական տեղաշարժ; այնպես որ հիմա միայն Էջմիացինցիներից է կախված թե այդ ոհմակը շարունակելու է իրենց ստորացնել ու ահ ու սարսափի մեջ պահել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930