Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «Ծայրահեղ ընդդիմությունից մինչեւ իշխանություն՝ բոլորս «թավաքյալի» ենք»

Սեպտեմբեր 17,2016 16:21

«Ամենամեծ մարտահրավերը ստեղծագործել ենք մենք՝ այն, որ մեր երկրին մենք դեմք չտվեցինք»,- սեպտեմբերի 17-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«Դրանով ոչ միայն մենք մեր խնդիրները բարդացրեցինք, այլ բոլոր խաղացողների, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստանում: Որովհետեւ անհնարին է լուրջ գործ ունենալ մի պետության հետ, որը իր ինչ լինելը չի սահմանում: Օրինակ՝ մենք ուզում ենք լինել բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ունեցող երկիր, մենք պետք է զարգացնենք ռազմավարական իմաստով մեծ քիմիան, որի նախադրյալներն ունենք, բայց ինչո՞ւ մեզ մոտ Նաիրիտը չի աշխատում: Որովհետեւ 1991 թվականին մենք դախլեչու հոգեբանությամբ որոշել ենք երկիր կառավարել: Դախլեչին դախլից այն կողմ պատկերացումներ չունի, ուր մնաց Նաիրիտը, ատոմակայանը»,- ասաց նա:

Հարություն Մեսրոբյանի խոսքերով՝  անկախությունը միջոց է, մենք չենք կարողացել այդ միջոցը օգտագործել. «Պարզ հարց տամ՝ պե՞տք է գոնե 1 ռելս լիներ Հայաստան-Իրան, չենք կառուցել, ուրեմն՝ չենք օգտագործելու: Անկախությունը պե՞տք է բերեր նրան, որ ոլորտային զարգացում ապահովեինք, չենք ունեցել, չունենք: Ոչ մի ուժ էլ ո՛չ ծրագիր ունի, ո՛չ կառավարող թիմ ունի, ոչ մի բան չենք արել «թավաքյալի» ապրել ենք, հիմա ընկել ենք, ասում ենք՝ անկախությունն է մեղավոր: Ո՛չ, մենք ենք մեղավոր՝ մենք «թավաքյալի» ենք,  ունենք «թավաքյալի» արդյունք: Ծայրահեղ ընդդիմությունից մինչեւ իշխանություն՝ բոլորս «թավաքյալի» ենք: Եկեք ընդունենք, որ մենք «թավաքյալի» ենք, «բառադի» ենք ու չսկսենք՝ անկախությունն է մեղավոր, Ամերիկան է մեղավոր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930