Այսօր «Արմենպրեսում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը մեկնաբանեցին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ Բիշկեկում արած հետեւյալ հայտարարությունը. «Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում»:
Արմեն Պետրոսյանի կարծիքով` ՀՀ-ն պետք է օգտագործի Իրանի եւ Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը Սիրիական հակամարտության մեջ. «Դա այն է, ինչ ՀՀ-ն դիվանագիտական ճանապարհով կարող է անել: Նախագահն ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ ՀՀ-ն հետեւում է գործընթացներին եւ սիրիական հակամարտութան հետ կապված քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը եւ վերջինիս աջակցելու ուղիների փնտրտուքը»:
Սարգիս Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց, որ սիրիահայ համայքնը միշտ առանձնացել է կառուցողական մոտեցմամբ եւ մշտապես կողմ է արտահայտվել, որ սիրիական հակամարտությունը տեղափոխվի քաղաքական լուծման փուլ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ