Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. Ռազմական շքերթը հզոր հաղորդագրություն է

Սեպտեմբեր 17,2016 15:58

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը սեպտեմբերի 17-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսին:

«Ասում են՝ ինչո՞ւ է մեզ պետք այդ ռազմական շքերթն անել: Շատ պարզ բացատրություն կա՝ ռազմական շքերթները մենակ տաշի-տուշիի համար չի արվում, դա նաեւ ազդակ է արտաքին աշխարհին, դրա համար փող պետք է լինի: Եվ երբ ասում են՝ շքերթը չանենք, 2 միլիարդը տանք անապահովներին, ո՛չ սիրելիս, եղիր նորմալ կառավարիչ, շքերթի հարյուրապատիկը կարող ես տնտեսել իրական տեղից՝ հարկերը թո՛ղ օլիգարխները վճարեն: Մի օլիգարխը առնվազն մի քանի միլիարդ թաքցնելու է ոնց էլ լինի: Մեզ   մոտ բազմաթիվ օլիգարխներ են կարող ենք ամեն օր ռազմական շքերթ անել, մի բան էլ անապահով խավին օգնել:

Բոլոր դժգոհները մոռանում են, որ իրենք կոլխոզում չեն, պետության մեջ են, եւ ռազմական շքերթը պետության կառավարման քաղաքականության ազդակների իմաստով հզոր հաղորդագրություն է: Ինչ է՝ չենք կարող գումար տնտեսել, տալ անապահով խավին, ուրեմն՝ եկեք պետական բոլոր գործառույթները տրաքեցնենք: Անլուրջ մոտեցում է»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930