«Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնության եզրեր են փորձում գտնել սիրիական հակամարտության կարգավորման ներկա փուլում, ինչի արդյունքը հրադադարի համաձայնության ձեռքբերումն էր»,-այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սիրիայում սեպտեմբերի 12-ից ռուս-ամերիկյան տևական բանակցությունների արդյունքում ուժի մեջ մտած հրադադարի մասին` ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ եթե հրադադարն ըստ պայմանավորվածության շարունակվի մի քանի օր, ապա կստեղծվի ռազմական գործողությունների համակարգման խումբ` ահաբեկչական կառույցների դեմ պայքարելու նպատակով:
Որպես հրադադարի մասին պայմանավորվածության բացասական կողմ` արաբագետը մատնանշեց այն փաստը, որ կրակի դադարեցում, որպես այդպիսին, չի եղել, թեեւ որոշ հատվածներում պայմանավորվածությունը պահպանվել է. «Ռազմական գործողությունները Սիրիայում դեռ շարունակվում են: Մյուս կողմից, որոշ հատվածներում մարդասիրական օգնությունն այդպես էլ տեղ չի հասնում, թեեւ այդ մասին եւս պայմանավորվել էին»:
Սարգիս Գրիգորյանը նաեւ նկատեց, որ Թուրքական զինուժն ակտիվ գործողություններ է իրականացնում Սիրիայում. «Միաժամանակ, չի երեւում այն ուժը, որը ցամաքում պետք է պայքարի ահաբեկչական խմբավորումներ դեմ, իսկ քրդերն էլ կարծես խաբված են զգում իրենց»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ