Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը պատմականորեն գործարար եւ ձեռնարկատեր ազգ են, մենք պետք է  վերադառնանք այդ մենթալիտետին»

Սեպտեմբեր 17,2016 13:56

«Մեր գաղափարն է այստեղ ցույց տալ, թե ինչպես է տեխնոլոգիական սեկտորը ստեղծում ավելի լավ երկիր եւ ավելի արագ, քան կառավարությունը կարող է»

Ուսանողները Հանուն Ազատության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը սեպտեմբերի 17-ին քաղաքականության եւ հասարակության զարգացման թեմայի շուրջ քննարկումներ էր կազմակերպել: Քննարկմանը մասնակցում էին բանախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից եւ Միացյալ Նահանգներից:

Ուսանողները հանուն ազատության Հայաստան կազմակերպության նախագահ Րաֆֆի Էլիոթը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սա կազմակերպության առաջին տարածաշրջանային կոնֆերանսն է. «Մենք քննարկելու ենք, թե ինչպես մասնավոր նախաձեռնությունը կարող է ապրելու ավելի լավ ստանդարտներ ստեղծել հայ ժողովրդի եւ զարգացող երկրների համար, երբ կառավարությունը չի կատարում իր տված խոստումները: Մեր բանախոսներից է նաեւ Նորվեգիայի դեսպան Թիմոթի Սթրեյթը, նա «Homeland handicrafts»-ի հիմնադիրն է, եւ ստեղծել է մի նախաձեռնություն, որով գյուղերում աշխատատեղեր է ստեղծում իրավունքներից զրկված մարդկանց համար: Սա աշխատատեղեր ստեղծելու մասնավոր նախաձեռնություն է, այն դեպքում, երբ կառավարությունը չէր կարող դա  կատարել»:

raffi-eliot1

Կոնֆերանսի ընթացքում նաեւ Կարինե Վանը ներկայացնելու է «Տոպրակ պետք չի նախաձեռնությունը. «Նա օգնում է քչացնել Հայաստանում տոպրակների թիվը, որոնք վաճառվում են եւ դեն են նետվում, ինչը նպաստում է աղտոտվածությանը: Եվ նախաձեռնությունը այնպիսի հաջողության է հասել, որ նույնիսկ կառավարությունը վերցրել է ծրագիրը: Մեր գաղափարն է այստեղ ցույց տալ, թե ինչպես է տեխնոլոգիական սեկտորը ստեղծում ավելի լավ երկիր եւ ավելի արագ, քան կառավարությունը կարող է: Ընդհանուր առմամբ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հայերը պատմականորեն գործարար եւ ձեռնարկատեր ազգ են, եւ մենք պետք է  վերադառնանք այդ մենթալիտետին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930