ՀՀ հանրության մի ստվար զանգված նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից կոնկրետ ակնկալիքներ ունի: Անցած 3 օրվա ընթացքում նա արդեն հասցրել է կառավարության նիստ վարել, խորհրդարանում մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին, ինչպես նաեւ` շփվել լրագրողների հետ` այդպիսով որոշակի տպավորություն ստեղծել սեփական անձի մասին:
Առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել, սակայն հիմքեր կան շատ զգուշավոր կանխատեսումների, որ նոր վարչապետից սպասելիքները չափազանցված են:
Հարց է առաջանում. ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նման քայլի գնացել: Լավատեսական պատասխանն այն կլիներ, որ նա իսկապես ուզում է վերջ դնել ՀՀ-ում, օրինակ`շաքարավազի մենաշնորհին: Իրատեսական պատասխանը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանը համոզված է, որ Կարեն Կարապետյանը պարզապես չի կարողանալու դա անել, որովհետեւ չունի դրա համար անհրաժեշտ որակներ: Սերժ Սարգսյանի հաշվարկներով՝ նորանշանակ վարչապետը հայաստանյան քաղաքական իրականությանը կարող է դիմակայել առավելագույնը 6-7 ամիս, այն էլ` իր օգնությամբ: Այնքան, ինչքան մոտավորապես անհրաժեշտ է մինչեւ ընտրություններն ու նոր կառավարության ձեւավորումը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում