ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքներից բացակայել է 39 պատգամավոր, իսկ նրանց աշխատավարձերից պահված ընդհանուր գումարը կազմել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ։
Գրավոր հարցմանը պատասխանել են ԱԺ լրատվական վարչությունից։ ԱԺ լրատվական վարչությունից խնդրել էինք տրամադրել այն պատգամավորների ցանկը, որոնք ամենաշատն են բացակայել. ինչպես նաև հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան աշխատավարձ է պահվել։
Հարցման պատասխանում, սակայն, ներկայացված է միայն պահում արված գումարի ընդհանուր չափը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու պահված գումարի հետ, ԱԺ-ից պատասխանել են. «Պահում կատարված աշխատավարձի արդյունքում եղել է աշխատավարձի ֆոնդի տնտեսում»»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում