Լրահոս
Օրվա լրահոսը

Հին-հայտնի ընտրակեղծարարները կարծես այս անգամ առաջին պլանում չեն. «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2016 11:54

Ուշագրավ է, որ որքան էլ թեժ լինի ընտրապայքարը, եւ Գյումրիում ու Վանաձորում ստանալիք քվեները՝ կարեւոր, հին-հայտնի ընտրակեղծարարները կարծես այս անգամ առաջին պլանում չեն։ Թեեւ չի բացառվում, որ նրանք հայտնվեն վերջին փուլում եւ իրենց սեւ գործն անեն։

Մարզից ժամանած ակտիվ քաղաքացին համոզված ասում է, որ եկել է դրանցից հրաժարվելու ժամանակը․ «Մանավանդ, Կարեն Կարապետյանին նշանակելուց հետո լֆիկներն ու թոխմախները պետք է անցնեն պատմության գիրկը։ Իշխանությունը պետք է հրաժարվի նրանցից»։ Առարկում եմ՝ իսկ ո՞վ է 2017-ին Հանրապետականին ձայն բերելու, եթե քվե բերողների «բանակից» հրաժարվեն։ Զրուցակիցս զարմանալի պնդում է անում․ «Հավատացեք՝ եթե հրաժարվեն, ավելի շատ ձայն կհավաքեն։ Հենց էդ «ձայն բերողների» նկատմամբ նեգատիվ վերաբերմունքն է պատճառը, որ ժողովուրդը մերժում է գործող իշխանություններին»։

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930