Երեկ, ժամը 23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:
Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:
Ըստ տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները և խլել հրազենը:
Հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում