«Բոլոր հարցերում Երևանը լուրջ թերհաշվարկ է արել»,- այս մասին ասել է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բռնկման հավանականությանը։
Նա նշել է, որ պատերազմի վտանգը մեծ է, բայց նաև չպետք է մոռանալ, որ նման լարված վիճակը կարող է երկար շարունակվել, քանի որ վախը հոյակապ գործիք է Ռուսաստանի ձեռքին:
«Հետաքրքիր է, որ հողերի հանձնման խոսակցությունը լայն հնչեղություն ունի Հայաստանում, բայց քիչ է խոսվում Ռուսաստանի հետ ռազմական ինտեգրացիայի մասին, և, թե ինչպես է այն թուլացնում Հայաստանի պետականությունը, ուստի՝ լուրջ կասկածի տակ դնում նաև ԼՂ-ի ապագան: ՀՀ բանակն իր պետականության ամենակարևոր կառույցներից է, և ցանկացած քայլ՝ այս կառույցը փոխելու, լուրջ հետևանքներ կունենա:
Արաքս Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում