Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը դժվարանում է ասել, թե ինչ փոփոխություն կկրի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը, որում նախարարներ կան ընդգրկված։
– Պարոն Հարությունյան, USAID-ի կողմից ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով տրամադրված 750 հազար դոլարից այս պահի դրությամբ որքա՞ն մասն է իրացվել։
– Ոչինչ չի իրացվել։ Դրա բուն նպատակը հետեւյալն է՝ պետք է լինեն միջազգային եւ տեղական փորձագետներ։ Եվ միջազգային փորձագետները, որոնք այլ բնագավառում փորձ ունեն, պետք է իրենց գիտելիքները փոխանցեին հայ անկախ փորձագետներին, որպեսզի նրանք շարունակեին աշխատանքը։ Այդ գումարները դրա համար են։
– Նոր վարչապետի օրոք հույս կա՞, որ կոռուպցիայի դեմ պայքարը կակտիվանա, նոր մեթոդներ, նոր մոտեցումներ կլինեն։
Կարդացեք նաև
– Ես կարծում եմ՝ այդ հարցին կպատասխանի ինքը՝ վարչապետը, թե ինչպիսի մոտեցումներ ունի, բայց այս պահին կառավարությունը շարունակում է այն, ինչի մասին խոսել է նախկինում։ Եթե հիշում եք, մենք խոսում էինք մի շարք առանձին շատ կարեւոր օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք պատրաստում էինք կյանքի կոչել, նախագծերը շարունակում են մշակվել եւ շուտով կներկայացվեն կառավարության քննարկմանը։
Վահե Մակարյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում