Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՞րբ է ՀՅԴ-ն իմացել Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 17,2016 10:15
Hrant Margaryan

«Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Երկիր մեդիայի» եթերում վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին ասել էր. «Չեմ կարծում, որ առանց մեր հետ խոսելու, այդ հարցը քննարկելու այդպիսի բան կատարվի, որովհետեւ վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում: Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ կոալիցիոն գործընկերները պետք է նախապես միմյանց տեղեկացնեն»: Հետագայում պարզվեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկին էլ ասելու բան չունի:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից փորձեցինք պարզել, թե իրենք, որպես իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին երբ են իմացել: «Դե, հիմա ինչ կարեւոր է… բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք»,- պատասխանեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930