Կկարողանա՞ արդյոք կառավարությունն ապահովել օրենքի գերակայությունը «պայմանավորվածությունների» նկատմամբ, սահմանադրական նորմի գերակայությունը՝ քրեական համաձայնությունների նկատմամբ, ազատ մրցակցության կանոնների գերակայությունը՝ աշխատասենյակներում որոշվող սահմանաչափերի նկատմամբ, տնտեսական վեճերի լուծման դատական ինստիտուտի գերակայությունը՝ տնտեսական հարցերում «ճշտով» հարցեր կարգավորող պրոտեկցիոնիստների նկատմամբ…Կկարողանա՞ կառավարությունն ապահովել պետության հաղթանակը թայֆայի նկատմամբ, թե՞ ոչ, մի խոսքով։ Ահա այս հարցերից ու վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանից է կախված կառավարության գործունեության հաջողությունը։
Ընդ որում, այդ հարցի դրական պատասխանի համար որևէ ծրագիր պետք չէ, դրա համար Կարեն Կարապետյանը պետք է սեղանին դնի ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը և անջատի բոլոր հեռախոսները՝ չընդունելով ոչ տեղական, ոչ միջազգային զանգեր։ Բայց այդ հարցերի ու այդ հարցի բացասական պատասխանն այնքան ակնհայտ է, որքան նոր կառավարությամբ ոգևորված ՀՀԿ-ական կանանց աչքերի փայլարձակումը։ Պատասխանը բացասական է, որովհետև, եթե ճիշտ ենք հասկացել, Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել ոչ թե՝ ՀՀԿ-ի պարտության ու հհկասպասարկների անազատության, այլ ճիշտ հակառակի ապահովման նպատակով։ Դրա համար էլ ի սկզբանե հայտարարվել է՝ որպես փոփոխությունների սիմվոլ, և ոչ թե՝ իրականացնող։
Գառնիկ Գևորգյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում