Լուսանկարում պատկերված ծերունին ասում է՝ 30 հազար դրամ թոշակն ամսվա կեսին վերջանում է. նույնիսկ թոշակը ստանալու առաջին օրը կոմունալ վճարներից հետո կոպեկներ են մնում գրպանում:
Միայնակ թոշակառուն ստիպված տանը եղած իրերը՝ դանակներ, փափուկ խաղալիք, սանր, գոտի, ինչ-որ զարդեր, հանել է վաճառքի: Ասում է՝ ամեն օր չէ, որ առեւտուր է լինում, եղածն էլ «ջրի գնով է» տալիս:
Դատելով վաճառքի հանած ապրանքից ու ծերունու սահմանած գներից՝ նա, եթե բախտը բերի, հազիվ 500 դրամի ապրանք կվաճառի:
«Առավոտ»
16.09.2016
Որտե՞ղ ա ինքը նստում: