«Ես չեմ ճանաչում նոր գլխավոր դատախազին եւ նրա դեմ ոչինչ չունեմ. գուցե, նա շատ լավ իրավաբան է, շատ լավ տիրապետում է օրենքներին, բայց այդ ամեն ինչը դեռ բավարար չէ նախ՝ նրա ինստիտուցիոնալ անկախության համար, ապա` նրա մտածողության համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով նորանշանակ գլխավոր դատախազի` արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու հայտարարություններին:
«Կարող է լինել հայտնի իրավաբան, բայց մտածողությամբ` հպատակային: Նոր դատախազը թող չվիրավորվի, բայց փայլուն օրինակ կա` ԽՍՀՄ դատախազ Վիշինսկին շատ փայլուն իրավաբան էր, բայց մենք գիտենք, թե նրա գործունեությունն ինչպիսին էր»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները
«Առավոտ»
Կարդացեք նաև
16.09.2016