Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է մաշկը վաղաժամ ծերանում

Սեպտեմբեր 17,2016 12:30

Հայտնի է, որ սթրեսը, վիտամինների պակասը, ծխելը, ոչ բավարար խոնավությունը բերում են մաշկի վաղաժամ ծերացման: Որպեսզի մաշկը ավելի երկար գեղեցիկ եւ առողջ տեսք ունենա, հարկավոր է այն նախ պաշտպանել հատուկ քսուքների շնորհիվ, որը պարտադիր չէ անել միայն ամռանը՝ արեւի կիզիչ ճառագայթներից պաշտպանելու համար: Տարվա մնացած եղանակներին եւս շատ կարեւոր է պաշտպանել ոչ միայն արեւի վնասակար հատկություններից, այլեւ քամուց, փոշուց, ցրտից:

Քանի որ մեր օրգանիզմի մեծ մասը՝ 70 տոկոսը, պարունակում է ջուր, ուստի շատ կարեւոր է լրացնել այդ ջրի պակասը: Ջրազրկումը բերում է մաշկի չորության, թեփոտության, որն էլ ավելի շատ կնճիռներ է առաջացնում:

Անձի կայուն հոգեբանական վիճակը առողջությունը պահպանող կարեւոր հատկանիշներից է: Սթրեսը նյարդային համակարգի խանգարումների պատճառ է դառնում, ինչն էլ չի կարող բացասաբար չազդել մաշկի որակի վրա:
kp.ru-ն նշում է, որ սթրեսից առաջանում են կնճիռներ՝ մուգ մոխրագույն երանգի, մաշկը չորանում է, լինում են նաեւ չապաքինվող վերքեր: Ուստի պետք է կարողանալ կառավարել էմոցիաները, որպեսզի այն «չգերազանցի» ձեզ: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ չես կարողանում քեզ տիրապետել, որպես հանգստացնող ըմպելիք՝ ընդունիր անանուխով թեյ կամ հանգստացուցիչ կատվախոտի կաթիլներ:
Որքան էլ շպարը գեղեցկացնում է կանանց, նույնքան էլ այն կարող է վնասել: Կոսմետիկ պարագաների չարաշահումից առաջին հերթին տուժում է շարակցական հյուսվածքը՝ մաշկը կորցնում է իր առաձգականությունը: Ուստի անհրաժեշտ է ճիշտ դիմահարդարվել, քնելուց մաքրել շպարը եւ սնուցել մաշկը:

Գիտականորեն ապացուցվել է, որ օրգանիզմում վիտամինների ոչ բավարար քանակը զգալիորեն մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման հավանականությունը: Ուստի, տարին երկու անգամ (հատկապես գարնանը եւ աշնանը՝ ավիտամինոզի սեզոնին) խորհուրդ է տրվում օրգանիզմը լրացուցիչ հարստացնել վիտամիններով: Հատկապես կարեւոր է, որ ձեր ընդունած վիտամինային խմբի մեջ անպայման E վիտամին պարունակվի, որը կասեցնում է ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը հյուսվածքներում՝ կանխելով մաշկի ծերացումը:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

16.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930