Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինայի Կատամարկա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սեպտեմբեր 16,2016 22:22

Արգենտինայի Կատամարկա նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կատամարկա նահանգն այսօր միացել է 26,199 Ազգային օրենքին, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը նշվում է որպես «Մարդկանց միջև հարգանքի և հանդուրժողականության ցուցաբերման օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:

Բուենոս Այրեսի Հայ դատի գրասենյակի ղեկավար Նիկոլաս Սաբունցույանը կարևորել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ դա ցույց է տալիս Արգենտինայի իշխանությունների հավատարմությունը ժխտողականության դեմ պայքարում:

Ազգային օրենք 26,199-ը ընդունվել է 2007թ. հունվարի 17-ին, դրան միացել են Արգենտինայի 17 նահանգ, այդ թվում Բուենոս Այրեսը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930