Ցյուրիխում տեղակայված ՖԻՖԱ-ի շտաբ բնակարանում այսօր կայացած սպորտում էթիկայի հարցերով համաժողովում կազմակերպության բժշկական դեպարտամենտի ղեկավար Իրժի Դվորժակն ասել է. «Համաձայն ՖԻՖԱ-ի ունեցած վիճակագրության, 2006-ից 2015-ն ընկած ժամանակաշրջանում կազմակերպության հովանու ներքո հանդես եկող 905 ֆուտբոլիստների դոպինգ ստուգումները դրական արդյունք են տվել»: Նրա խոսքերը մեջբերել է ТАСС-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ football-express.ru-ի