Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Ռուսաստանին կոչ է արել օգնել՝ կանգնեցնելու հակերներին, որոնք բացահայտում են օլիմպիական մարզիկների առողջության վերաբերյալ բժշկական տվյալները:
Օրերս Ռուսաստանի տարածքից Fancy Bears հաքերային ընկերությունը հայտարարել էր ADAMS-ի համակարգը կոտրելու մասին եւ հրապարակել փաստաթղթեր, ըստ որոնց ամերիկացի մարզիկները WADA-ի ի թույլտվությամբ պարբերաբար արգելված նյութեր են օգտագործել: Դրան հաջորդել են փաստաթղթի երկրորդ եւ երրորդ մասերը:
Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե նմանատիպ փաստաթղթերի հրապարակումները չեն կարող չհետաքրքրել համաշխարհային մարզական հասարակությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ belisreal.info-ի