ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Կողմերը քննարկել են երկու երկրների՝ մասնավորապես քննչական մարմինների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել իր աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նոր որակ կհաղորդեն փոխգործակցությանը։ Մասնավորապես՝ ԱՊՀ անդամ երեք պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների ղեկավարները համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ քննչական մարմինների ղեկավարների խորհուրդ ձևավորելու մտադրության մասին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ բազմակողմ միջգերատեսչական փոխգործակցությունը կնպաստի քննչական մարմինների համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին այսուհետ ևս շարունակել արդյունավետ փոխգործակցությունը։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին