Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյանն ու Ռոբերտ Մակարյանը լսեցին աղավնաձորցիների խնդիրները

Սեպտեմբեր 16,2016 17:28

Աղավնաձորցիները, որ այսօր առավոտից դարձյալ բողոքի ցույց էին կազմակերպել, տեղափոխվել են խաղողի այգիներ եւ պահանջում են գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանին: Վերջինս այս գյուղում ունի 16 հեկտար խաղողի այգի, նաեւ գյուղացիներին պարտք է մոտ 1 մլն դրամ:

Ավագ Հարությունյանը եւ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը եկան գյուղ: Գյուղացիների պահանջը Ավագ Հարությունյանից այն էր, որ այս տարի թույլ չեն տալու իր այգիներից ոչ մի գրամ խաղաղ մթերել, մինչեւ իրենցը չհանձնեն:

aragacotn_5 aragacotn_3

«Իրենք արդեն կոնկրետ ինձ վնաս են տալիս: Երբ պետք է արդեն 5 օրից սկսեմ բերքահավաքի մի մասը՝ տակերը հավաքեմ, որ մնացածները հասնեն, չեն թողնում: Մինչդեռ ես տարիներով իրենց կողքին եմ եղել, իրենց խնդիրների հետ»,- ասաց Ավագ Հարությունյանը:

«Խնդիրը, իհարկե, հասկանալի է, կա, ուղղակի մեխանիզմներն ու ուղիները քիչ են, քանի որ այս պարագայում այլ վարկերով ծանրաբեռնվածության խնդիր կա»,- ասաց պարոն Մակարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես այլ պետություններում բերքի ավելցուկը գնում է պետությունը, իսկ մեր երկրում մնում է մթերող ընկերությունների վրա:

Նա ասաց, որ արդեն 25 տարի է՝ պետությունը ընտրել է ազատ շուկայական հարաբերությունը. «Խորհրդային ժամանակներում նման խնդիր չկար: Գործընթացը կատարվում էր պետության կողմից, իսկ այս պահին կախված է հնարավորություններից»:

aragacotn_2

Խոսելով 800 մլն դրամ պարտքի մասին (դա ամբողջ հանրապետությունում մթերված խաղաղի դիմաց պարտքն է), ասաց, որ ճիշտ է, դա քիչ գումար է կազմում, բայց այդ գումարի ետեւում կանգնած են մարդիկ, որոնք ունեն սոցիալական խնդիրներ:

«Բայց պետք է իմանան, որ խնդիրը ժամանակավոր է եւ պետք չէ հուսահատվել: Միշտ էլ ելքեր կան եւ պետք չէ քանդել այգիները կամ ռադիկալ գործողությունների դիմել: Այժմ գինեգործական արտահանման ծավալները հուսադրող են, ավելանում են: Թե ինչքան ժամանակում կլուծվի հարցը՝ չեմ կարող ասել»,- ասաց պարոն Մակարյանը:

aragacotn_1 aragacotn_6

Պարոն Մակարյանը հայտնեց, որ աղավնաձորցիների՝ բանկերի հետ կապված խնդիրների մասին տեղեկացրել է վարչապետին, որպեսզի որոշ ժամանակով վարկերը սառեցնեն: Գյուղացիներից մեկը այս պահին կանգնել է վարկային խնդրի առաջ՝ 1 մլն 900.000 դրամը դարձել է 2 մլն 400.000՝ տույժ-տուգանքներով:

«Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին, մեզ հետ զրույցում որպես խնդրի լուծում առաջարկում էր, որ վերամշակող գործարանները արտադրեն խաղողի հյութ, որի առնչությամբ Ռոբերտ Մակարյանն ասաց, «Դա բարդ պրոցես է եւ կախված է պահանջարկից: Շուկան է որոշում, եթե պահանջարկ եղավ՝ որոշ բիզնեսմեններ եւ գործարաններ ներդրումներ կանեն»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930