Լրագրող Ռաուֆ Միրկադորովը լքել է Ադրբեջանը և մեկնել Գերմանիա: Այս մասին haqqin.az-ին հայտնել է ինքը՝ Միրկադիրովը:
Այս պահին լրագրողը գտնվում է Ֆրանկֆուրտում, որտեղից մեկնելու է Վաշինգտոն՝ մասնակցելու սեմինարի: Դրանից հետո նա պատրաստվում է մեկնել Շվեյցարիա՝ այցելելու իր ընտանիքին:
Ընդ որում, Միրկադիրովը հստակ պատասխան չի տվել այն հարցին՝ արդյոք պատրաստվում է վերադառնալ Ադրբեջան:
Հիշեցնենք, Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել էր 2014թ. ապրիլին՝ Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով և դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Ավելի ուշ լրագրողն ազատ էր արձակվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ