Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը ներկայացնում է ՌԴ իշխող քաղաքական ուժերի շահերը». Բորիս Նավասարդյան

Սեպտեմբեր 16,2016 16:26

«Ծանր տնտեսական վիճակից դուրս գալու համար kառավարությանն անհրաժեշտ է արդյունավետ մենեջմենթ: Կարեն Կարապետյանն ակնհայտ առավելություններ ունի, տնտեսությունը լավ է հասկանում եւ մեծ վստահություն է վայելում ՌԴ-ում, որտեղ կփորձեն իրեն նվիրատվություններ անել, որպեսզի ամրապնդի իր դիրքերը ՀՀ իշխանական համակարգում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀՀ նորանշանակ վարչապետի մասին ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Թե ինչու է ՀՀ իշխանությունն ընտրել Կարեն Կարապետյանին, ըստ Բորիս Նավասարդյանի` անհրաժեշտ էր մեկը, որը հեշտությամբ կկարողանա բիզնես-սուբյեկտների հետ հաղորդակցվել:

Բանախոսի դիտարկմամբ. «Եթե Կարեն Կարապետյանի նշանակումը կապված է նրա հետ, որ Ռուսաստանից ինչ-որ բաներ ենք ուզում ստանալ, պատրաստ պետք է լինենք նաեւ զիջումների: Գազպրոմի համակարգում բարձր պաշտոն գրաված Կարեն Կարապետյանն այստեղ ներկայացնում է ՌԴ իշխող քաղաքական ուժերի եւ բիզնես-վերնախավի շահերը: Ինչ ձեռնտու է «Գազպրոմին», այն ձեռնտու է ՌԴ-ին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930