«Մենք տեղեկություններ ունենք, որ Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ որոշակի պայմանավորվածություններ են խախտվել` ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ ՀՀ բարձր ատյանների կողմից»: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա, այս անգամ էլ` վարչապետ նշանակվելու համատեքստում, պայմանավորվածություն կա նույն ատյանների հետ: Թե ինչ պայմանավորվածություններ են խախտվել ժամանակին, Բորիս Նավասարդյանը չհստակեցրեց, սակայն նշեց. «Դա բամբասանքների մակարդակով է, բայց կան բամբասանքներ, որոնք արժանահավատ են»:
Բորիս Նավասարդյանի խոսքով` Կարեն Կարապետյանի դեպքում ՀՀ քաղաքականության պատմությունը ցույց է տալիս, որ նույն գետը կարելի է մի քանի անգամ մտնել. «Նրա ուզած կազմով կառավարության ձեւավորումը դժվար խնդիր է, կան ազդեցիկ մարդիկ, որոնք չեն ուզում իրենց դիրքերը զիջել: Գուցե նա այդ պաշտոնում երկար մնալու կամ այլ շահեր ունի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ