Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճշտի` իրականում ինչպե՞ս է քվեարկել ժողովուրդը». Կառավարության անելիքը` ըստ Պարույր Հայրիկյանի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2016 15:56

«ՀՀ կառավարությունն առաջնահերթ խնդիր ունի` համախմբել կարգին մարդկանց, ներկայացնել ճիշտ իրավիճակը եւ հասնել սահմանադրության չեղարկմանը»: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Այսինքն, կառավարությունը պետք է գիտական ուսումնասիրություն կազմակերպի` երեք առանձին կազմակերպության պատվիրի հասարակական կարծիքի ուսումնասիրություն, ճշտի, թե իրականում ինչպե՞ս է քվեարկել ժողովուրդը` սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այնուհետեւ պետք է դատի դա Սերժ Սարգսյանին»,- հավելեց Պարույր Հայրիկյանը:

Անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակին` նա նշեց. «Անկախության օրը դա 1918թ. մայիսի 28-ն է: Անկախության հանրաքվեն կոչել անկախության օր` դա պարզապես տգիտություն է»:

Բանախոսը նաեւ նկատեց, որ չնայած Հայաստանն անկախ է, սակայն ԱԻՄ-ականներից 3-ն այսօր բանտում են, այդ թվում` Կարո Եղնուկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930