Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հնարավոր է համարում Ծառուկյանի վերադարձը. «Ամեն ինչն է փոխվում»

Սեպտեմբեր 16,2016 15:25

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ Դուք Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն հնարավոր համարո՞ւմ եք: Նա պատասխանեց. «Այն, որ հրապարակավ հայտարարվեց, թե նա իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, ես չեմ ցանկանում դա ընդմիշտ ընկալել, բայց այդպիսին է եղել հայտարարությունը: Ու դա որպես պատիժ էին հայտարարում»:

Մեր հարցին՝ ի՞նչ է փոխվել, ըստ ձեզ, որ հիմա հայտարարում են, թե Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի հիմնադիրն է, եւ նա ժամանակավոր է հեռացել՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Անվիճելի փաստ է, որ ինքն է հիմնադրել: Իհարկե, պարզ է, որ քաղաքական հայտը Ռոբերտ Քոչարյանի օրոք է ձեւակերպվել, բայց ամբողջ վարչարարությունը եւ գործադիր գործունեությունն իր կողմից է կատարվել, ոչ ոք դա չի կարող հերքել»:

Թե ինչու են հող պատրաստում հիմա Գագիկ Ծառուկյանի վերադարձի համար, կապ ունի՞ դա առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ոչ միայն ընտրությունները, ամեն ինչն է փոխվում: Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում կառավարման համակարգում՝ բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխություն, այստեղ նույնպես այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930